ԿարևորՀասարակություն

Ռուսական պետական դրամատիկական թատրոնի նոր ժամանակավոր տնօրեն է  նշանակվել Սուրեն Շահվերդյանը

Դեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին, հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից։

Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

2019թ․-ից Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Նա հրաժարականի դիմում է ներկայացրել։

Կարդացեք նաև

Back to top button