ԿարևորՄիջազգային

Մակրոնն Ուկրաինային կառաջարկի 300 մլն եվրո օգնություն և ռազմական տեխնիկա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 300 մլն եվրո օգնություն ուղարկելու մտադրության մասին։

«Ուկրաինան ստացել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով, Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումները»,-ուրբաթ ասել է Մակրոնը Բրյուսելում Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ղեկավարը հայտնել է նաև ԵՄ-ի պատրաստակամությունը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։

Բացի այդ, ինչպես նշել է Մակրոնը, Փարիզը մտադիր է սեփական պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ Եվրամիության պատժամիջոցներից հետո։

«Եվրամիությունը որոշել է ուժեղ հարվածներ հասցնել, ինչn ազդում է անհատների և տնտեսության ոլորտների վրա: ԵՄ պատժամիջոցները կլրացվեն կառավարության միջոցներով»,-ուրբաթ ասել է Մակրոնը Բրյուսելում Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի ղեկավարը նաև պնդել է, որ Ռուսաստանը իր գործողություններով խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

Հինգշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Կարդացեք նաև

Back to top button