ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 31-ին մինչև հունվարի 7-ը Արցախում ոչ աշխատանքային օրեր են

Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ:

2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին:

Կարդացեք նաև

Back to top button