ԿարևորՍպորտ

Մեսսին պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է ՊՍԺ տեղափոխությունից ունեցած տպավորություններով.

«Ես անհամբերությամբ եմ սպասում իմ կարիերայի նոր գլխի մեկնարկին: ՊՍԺ-ն ու ֆուտբոլի վերաբերյալ իր տեսլականը լիովին համապատասխանում է իմ ամբիցիաների հետ: Ես գիտեմ, թե որքան տաղանդավոր են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները: Ես շատ վճռական եմ տրամադրված նրանց հետ ինչ-որ հիանալի բան անելու ակումբի և երկրպագուների համար:

Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ոտք դնելու «Պարկ դե Պրենս» մարզադաշտի խոտածածկին»,-Մեսսիի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:

Մեսսին մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: Oգոստոսի 11-ին նա ասուլիս կտա «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:

Աղբյուր՝ ArmSport.am

Կարդացեք նաև

Back to top button