ԿարևորՀասարակություն

Իրանն ու Հայաստանն ընդլայնում են տարանցման ոլորտում համագործակցությունը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, կիրակի երեկոյան ժամանել է Հայաստան՝ քննարկելու հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը, հայտնում է Pars today-ն:

Նախատեսված են Էսլամիի հանդիպումները Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քարուբյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Հայաստան կատարած այցի շրջանակներում, Էսլամին հայ պաշտոնյաների հետ քննարկելու է Իրանից Հայաստան փոխադրումների տարանցման, երկու երկրների միջև երթևեկության և տրանզիտի դյուրացման, ենթակառուցվածքների ավելացման, ճանապարհային վճարների կրճատման, խոչընդոտների վերացման, հայկական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու,  տրանսպորտային և ճանապարհային երթուղիների վերականգնման հետ կապված հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button