ԿարևորՔաղաքական

Պուտինը Ալիևի հետ քննարկել է ԼՂ հարցը և Սյունիքում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան։

Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ըստ հաղորդագրության՝ ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումն իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով:

«Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը  Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնության հասնելու ուղղությամբ», — նշված է հաղորդագրության տեքստում։

Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի կարևոր ասպեկտների վերաբերյալ: Իլհամ Ալիևն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել ռուսական պատվաստանյութերի շարունակական մատակարարումների համար: Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման հարցում:

Կարդացեք նաև

Back to top button