ԿարևորՀասարակություն

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի կյանքը փրկել չհաջողվեց

«Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի կյանքը փրկել չհաջողվեց։ Ստացած վնասվածքներից նա մահացել է։ Հայտնում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Րոպեներ առաջ հերոսի սիրտը կանգնեց:

Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:

Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց: Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները:

Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի վիժվածք լամուկը սատկացնելու ենք:  Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ ջան»,- ֆեյսբուքում գրել է Նաիրա Զոհրաբյանը:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/848141816006211

Կարդացեք նաև

Back to top button