
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից, fեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը զորքերին կցագրված անձնակազմերին կոչ է արել ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
«Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»,- գրել է վարչապետը:




