
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-նշել է նա։
Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում:
Այսօրվա տվյալներով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։




