
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 2782 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից բուժվածների թիվը 1135 է, փաստացի բուժվողներինը՝ 1600, ընդհանուր թեստերը՝ 26929, մահվան ելքերը՝ 40:





