
Առաջատար հյուրանոցները և սննդի ցանցերը ևս միացել են վիրուսի դեմ պայքարին։ Կառավարության ֆինանսավորմամբ նրանք ապահովում են մեկուսացվածներին որակյալ սննդով և լավ պայմաններով։
Շուրջ 35 հյուրանոց է միացել ծրագրին: Նախաձեռնությանն արձագանքել են նաև սննդի մատակարարները:
Պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ եկամուտ են ստանում նաև զբոսաշրջության ոլորտում գործունեությունը դադարեցրած ընկերությունները։




