
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի ավարտին Արցախում ակտիվացել են բաց քննարկումները, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները: Ստեփանակերտում հրավիրված կլոր սեղանի նախաձեռնությունը հանրային սեկտորինն էր, քննարկման հրավիրյալները խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն էին, փորձագետներ Արցախից ու Հայաստանի Հանրապետությունից:
Արցախյան շարժման ակտիվիստ, Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը հանրային քննարկումը համարում է անհրաժեշտ, բայց` ուշացած: Ըստ նրա՝ միացման գաղափարը, որի քողի տակ ստորագրահավաք է կազմակերպվում, 90-ականներին ավելի հնարավոր էր:
«Սահմանադրությունը փոխելով կամ մասնակի փոփոխություններ կատարելով՝ մենք հեռանում ենք այն Սահմանադրությունից, որը պետք է ծառայի ժողովրդին»,- ասում է Համլետ Գրիգորյանը:

Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը բացատրում է, թե ինչու խորհրդարանն ավելի շուտ չի անդրադարձել հարցին. «Քաղաքական ուժերի, մասնավորապես իշխող ուժերի կողմից այս ընթացքում հնչած բոլոր հայտարարությունները կդիտվեին որպես հակաքարոզչություն և հանրության ուղղորդում»:
Քննարկմանը կարծիքներ հնչեցին, թե ստորագրահավաքը նեղ քաղաքական շահեր է հետապնդում, քաղաքական գովազդի տարբերակ է, Հայաստանի ու Արցախի միավորման քողի տակ՝ անձնական նկրտումների դրսևորում:
«Իրավիճակը գնալով լարվում է, հասարակությունը տանում են բարոյալքման: Ինձ համար կարևոր է, որ իմ երկրի ղեկավարը բարձր բարոյական կերպարի տեր լինի: Ահաբեկիչը չի կարող երկրի ղեկավար լինել: Ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կառույց չի ընդունի նման երկիրը»,- ասում է «Հելսինկյան նախաձեռնություն 92» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանը:
Սկսված գործընթացը խնդրահարույց է հարցի ձևակերպման պատճառով՝ ասում են հայաստանյան փորձագետները: Ըստ նրանց՝ գործընթացը իրավական տեսանկյունից խոցելի է:
«Երբ առաջին անգամ տեսա տեքստը, նաև վտանգ տեսա: Առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց էլեմենտներ ունեն, այդ պատճառով այս կարևոր՝ ժողովրդի կողմից առաջարկություններ անելու ինստիտուտի պիտանելիությունը կարող է կասկածի տակ դրվել»,- ասում է ԱՀ նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«ՀՀ բնակչությանը մասնակից դարձնել Արցախի առաջընթացին, զարգացմանը…շատ գեղեցիկ խոսքեր են, փորձենք հասկանալ՝ իսկապես նախաձեռնությունը կնպաստի՞ այդ գաղափարի կենսագործմանը»,-հարցրեց ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը:
Արցախի խորհրդարանի մեծամասնությունը ձևավորած խմբակցությունների ներկայացունիչները առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը չեն տեսնում:

«Այսօր քաղքացիական նախաձեռնությամբ առաջ է քաշվում մի օրակարգ, որը միանշանակ չի բխում մեր պետականության շահերից»,- ասում է «Ժողովրդավարություն» խմբակցությունից Վարդգես Բաղրյանը:
«Իրավական հարթության մեջ նախագիծը տեղ չունի: Այսօր ՀՅԴ-ն նախաձեռնում է մի գործընթաց, որը այս հանգրվանին ճիշտ համպատասխանում է. ՀՀ և Արցախի միջև պետք է կնքվի ռազմավարական դաշինք, որը, մեր կարծիքով, կմոտեցնի Արցախի՝ Հայաստանին միացման պահը»,- ասում է «Դաշնակցություն» խմբակցությունից Արմեն Սարգսյանը:
«Մեր կուսակցությունը կողմնակից է իշխանության էվոլյուցիոն կերպով փոխանցման»,-ասում է «Հայրենիք» խմբակցությունից Արամ Գրիգորյանը:
Օրենսդիրը հարցին կանդրադառնա սեպտեմբերի վերջին տասնօրյակում: Մինչև խորհրդարանական քննարկումը հարցի վերաբերյալ եզրակացություն պետք է տա նաև Գերագույն դատարանը:

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի ավարտին Արցախում ակտիվացել են բաց քննարկումները, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները: Ստեփանակերտում հրավիրված կլոր սեղանի նախաձեռնությունը հանրային սեկտորինն էր, քննարկման հրավիրյալները խորհրդարանական ուժերն էին, փորձագետները ոչ միայն Արցախից, այլև Հայաստանի հանրապետությունից էին:
Արցախյան շարժման ակտիվիստ, Հայաստանի առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը հանրային քննարկումը համարում է անհրաժեշտ, բայց ուշացած: Միացման գաղափարը, որի քողի տակ ստորագրահավաք է կազմակերպվում 90-ականներին ավելի հնարավոր էր:
«Սահմանադրությունը փոխելով, կամ մասնակի փոփոխություններ կատարելով, մենք հեռանում ենք այն Սահմանադրությունից, որը պետք է ծառայի ժողովրդին»,- ասում է Համլետ Գրիգորյանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև Արցախի խորհրդարանական ուժերից մի քանիսը: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը մեկնաբանեց, թե ինչու խորհրդարանն ավելի շուտ չի անդրադարձել հարցին:
«Քաղաքական ուժերի, մասնավորապես իշխող ուժերի կողմից այս ընթացքում հնչած բոլոր հայտարարությունները կդիտվեին որպես հակաքարոզչություն և հանրության ուղղորդում»,- ասում է Բաղրյանը:

Կարծիքներ հնչեցին, թե Ստորագրահավաքը նեղ քաղաքական շահեր է հետապնդում, քաղաքական գովազդի տարբերակ է, Հայաստանի ու Արցախի միավորման քողի տակ անձնական նկրտումներ են ընդամենը:
«Իրավիճակը գնալով լարվում է, հասարակությունը տանում են բարոյալքման: Ինձ համար կարևոր է, որ իմ երկրի ղեկավարը բարձր բարոյական կերպարի տեր լինի: Ահաբեկիչը չի կարող երկրի ղեկավար լինել: Ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կառույց չի ընդունի նման երկիրը»,- ասում է «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանը:
Սկսված գործընթացը ժողովրդավարական լինելով հանդերձ, նաև խնդրահարույց է հարցի ձևակերպման պատճառով՝ ասում են ՀՀ-ից հրավիրված փորձագետները: Գործընթացը իրավական տեսանկյունից խոցելի է:

«Երբ առաջին անգամ տեսա տեքստը նաև վտանգ տեսա, որ այդ կարևոր ինստիտուտը՝ ժողովրդի կողմից առաջարկություններ անելու ինստիտուտը, այն պատճառով, որ առաջարկվող փոփոխությունները, ինչպես արդեն նշվեց խնդրահարույց էլեմենտներ ունեն, կարող են ազդել այդ ժողովրդավարական ինստիտուտի պիտանելիությունը կասկածի տակ դնելուն»,- ասաց ԱՀ նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«ՀՀ բնակչությանը մասնակից դարձնել Արցախի առաջընթացին, զարգացմանը….շատ գեղեցիկ խոսքեր են, փորձենք հասկանալ իսկապես նախաձեռնությունը կնպաստի այդ գաղափարի կենսագործմանը»,- ասում է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը:
Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը Արցախի խորհրդարանի մեծամասնությունը ձևավորած խմբակցությունների ներկայացուցիչները չեն տեսնում:
«Այսօր քաղաքացիական նախաձեռնությամբ առաջ է քաշվում մի օրակարգ, որը միանշանակ չի բխում մեր պետականության շահերից»,- ասում է Վարդգես Բաղրյանը:
«Իրավական հարթության մեջ նախագիծը տեղ չունի: Այսօր ՀՅԴ-ն նախաձեռնում է մի գործընթաց, որը այս հանգրվանին ճիշտ համպատասխանում է, որպեսզի ՀՀ և Արցախի միջև կնքվի ռազմավարական դաշինք, որը մեր կարծիքով կմոտեցնի Արցախի՝ Հայաստանին միացման պահը»,- ասում է «Դաշնակցություն» խմբակցությունից Արմեն Սարգսյանը:
«Մեր կուսակցությունը կողմնակից է իշխանության էվոլյուցիոն կերպով փոխանցման»,- նշում է «Հայրենիք» խմբակցությունից Արամ Գրիգորյանը:

Այս տրամադրվածությամբ խորհրդարանը պիտի քննարկի ստորագրահավաքին ներկայացված հարցը հանրաքվեի դնելու հայտը: Դրա վերաբերյալ եզրակացություն պիտի տա նաև Գերագույն դատարանը:
Քննարկումը որպես այդպիսին բանավեճի հարթակ չդարձավ. ստորագրահավաքի նախաձեռնողները չնայած հրավերին՝ չէին ներկայացել:
Մեկ դահլիճում հակընդդեմ կարծիքների բախումը հավանաբար կլինի խորհրդարանում:
Օրենսդիրը հարցին կանդրադառնա սեպտեմբերի վերջին տասնօրյակում:




