Տնտեսական

Ամերիկյան ֆինանսավորումը Հայաստանին եւ Արցախին շարունակվում է

25 տարի Միացյալ Նահանգները,  ամուր գործընկեր ու բարեկամ է եղել Հայաստանի համար:

Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է և 2017թ. այն կազմել է շուրջ 23 միլիոն դոլար նշվում է ԱՄՆ դեպսանատան տարածած հաղորդագրությունում, նաև նշվում է, որ միայն ԱՄՆ ՄԶԳ-ն անկախացումից ի վեր  Հայաստանին հատկացրել է 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ այս պահին իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս պարզաբանումն արվեց այն բանից հետո, երբ հայաստանյան մամուլում հրապարակումներ հայտնվեցին թե ԱՄՆ-ը Հայաստանի 0 դոլար է տրամադրելու, այսինքն կտրել է ֆինանսական հատկացումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Բյուջեի մասին համաձայնագրի ստորագրումից հետո տարաբնույթ հարցեր են առաջացել, մասնավորապես՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական հատկացումների մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այս առումով պարզաբանում ներկայացրեց՝ փարատելով թյուրընկալումները:

Հայաստանը արտաքին աջակցություն կստանա ԱՄՆ-ից, սակայն չի ստանա ֆինանսական հատկացումներ նպատակային մասհանման ձևով՝ գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ: Եվրոպայում և Եվրասիայում աջակցության ծրագրերի համար հատկացված 58 միլիոն դոլարը պետք է բաշխվի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջև։

Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց, որ վերջին տարիներին Հայաստանին նպատակային մասհանում  չի արվել, այնպես որ  չպետք է զարմանալ:

Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը  գումար չի ստանալու՝ ավելացրեց ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության տնօրենը:

Մինչ Հայաստանին նպատակային մասհանում չի տրամադրվում, Վրաստանի համար հատկացվում է ավելի քան 105 մլն, իսկ Ուկրաինային՝ 420 մլն.- դոլարից ավելի։ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ 2018 թվականի համար հանձնաժողովն առաջարկել էր  ֆինանսական հատկացումներ անել Հայաստանի ու Արցախի համար, առանձին մասով շեշտվել էր ականազերծման աշխատանքների համար գումար հատկացնել:

«Ականազերծամն համար էինք նշել, նաև 907 բանաձևի խաղաղության պահպանման»:

Այս տարվա գումարի հատկացումների չափերը թեև դեռ հստակեցված չեն պետդեպարտամենտի ու ԱՄՆ ՄԶԳ կողմից, սակայն Ամերիկայի հայկական համագումարն արդեն առաջարկների փաթեթ է պատրաստել 2019 թվականի համար:

ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ իրենց գրասենյակները ևս առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես նշել են, որ ԱՄՆ 70 մլն հատկացնի Հայաստանին ու Արցախին;

Թե վերոնշյալ առաջարկները որ չափով կիրագործվեն՝ խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով, որ այս տարվա հատկացումներով Հայաստանին նպատակային մասհանում չի արվել, իսկ արտաքին աջակցությամբ տրվող գումարի չափը պարզ կդառնա ավելի ուշ:

Կարդացեք նաև

Back to top button