
Ղարաբաղյան խնդրում վերջին օրերին ակտիվություն է արձանագրվում փոխայցերն ու զուգահեռ տարածվող տեղեկությունները ակտիվացնում են նաև հետաքրքրությունը:
Նախ խոսակցություններ տարածվեցին, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրում ղարաբաղյան խնդրին առնչվող կետ է լինելու, վերջին մի քանի օրվա ընթացքում էլ ակտիվ շրջանառվում է Լավրովի կողմից նոր առաջարկների ներկայացումը:
Այսօր նշված մտահոգություններին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր բրազիլացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Երեք օրից Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվող այցն ակտիվորեն քննարկվում է փորձագիտական շրջանակներում, հատկապես՝ ռուսական։ Մասնավորապես նշվում է, որ Լավրովը գալիս է Երևան ու Բաքու ղարաբաղյան խնդրով նոր առաջարկներ կազմած:
Որքանո՞վ են հիմնավոր այս կարծիքները: Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյան.

Ռուսական «Կոմերսանտն» անդրադառնալով Լավրովի տարածաշրջան այցին փորձում է հասկանալ, թե ինչ առաջարկներ կան այսօր բանակցային սեղանին։ Ըստ այդմ՝ պարբերականը գրում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ առաջարկները դա փաստացի Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակն է։

«8-9 տարի քննարկվում են հիմնարար սկզբունքները, հետո Բաքուն կանգնում ասում է հիմնարար սկզբունքներ պետք չէ քննարկել: Այնպես որ՝ թող գառնուկ չձևանան»:
Իսկ Մամեդյարովի հայտարարությունը, թե պետք է ինտենսիվացնել ղարաբաղյան խնդրով բանակցությունները, և լուծել այս հակամարտությունը, իրականության հետ կապ չունի՝ ասում է Էդվարդ Նալբանդյանը: Նրա հստակեցմամբ Երևանը կողմ է կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին:

Նախարար Նալբանդյանը ղարաբաղյան խնդրին մասին այսօր խոսեց իր բրազիլացիա պաշտոնակից հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ալոիզիո Նունես Ֆերեիրան ասում է, որ Բրազիլիան խաղաղասեր է և կողմ է միջազգային իրավունքի շրջանակներում խնդրի լուծմանը:
Հարցը պետք է լուծվի ՄԽ-ի շրջանակներում, պետք է պահպանվի զինադադարը՝ վերջնական կարգավորման հասնելու համար՝ շեշտում է բրազիլացի նախարարը:




