
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփականերտ
Այսօր Արցախի խորհրդարանը նշում է ձեւավորման 25-ամյակը: Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակետ է այցելել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
ԼՂՀ առաջին Գերագույն խորհուրդը կազմավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած առաջին համապետական ընտրություններով: Արցախի գործող՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով` այդպես Արցախը բռնել է ժողովրդավարության ուղին:
Այդ քայլը ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որակեց որպես Արցախի միջազգային ճանաչման առաջին քայլ: Այսօր, նրա խոսքով, գոյություն ունի ոչ թե Արցախի հարց, այլ հայկական հարցի արցախյան դրսևորում, ինչի լուծման ուղղությամբ ՀՀ միջազգային պատվիրակություններն աշխատում են:
Աշոտ Ղուլյան. ԼՂՀ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանով. ՀՀ ԱԺ փոխնախագահ




