ԿարևորՍպորտ

Հաղթական տրամադրություն Հանրային ռադիոյում. տաղավարում մեր Օլիմպիական ծանրորդներն են

arammanukyan

Այսօր Հանրային ռադիոյի տաղավարում հյուրընկալել ենք աշխարհի ամենաուժեղ ու ամենածանր մարզաձևի ծանրամարտի մերօրյա հերոսներին: Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին, ինչպես նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին: Հիշեցնենք, որ մեր 5 ծանրորդներից 2 մեդլավով վերադարձան օլիմպիական Ռիոյից, մեդալին շատ մոտ էին նաև Ռուբեն Ալեքսանյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Ռուբենին մի փոքր չբավարարեց, իսկ Անդրանիկին խանգարեց վնասվածքը: Ի դեպ, Անդրանիկն այս օրերին վիրահատության է ենթարկվել, վիրահատությունը լավ է անցել եւ 2017 թ-ից կսկսի մարզումները:

Նշենք, որ Սիմոնը, ով Օլիմպիական խաղերում կոտրեց անհաջողությունների սառույցը ու հաղթանակների սկիզբ դրեց, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է, Երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, երիտասարդների աշխարհի ռեկորդակիր, ինչն էլ թույլ էր տալիս ենթադրել, որ նա իր խոսքն ասելու է նաեւ օլիմպիական խաղերում:

Անդրադառնալով մեր գերծանր քաշայինին գյումրեցի Գոռ Մինասյանին, ով ամբողջացրեց մեր օլիմպիական հավաքականի նվաճումները, նշենք, որ նա Ռիո էր մեկնել հենց օլիմպիական մեդալի համար:

 

Կարդացեք նաև

Back to top button