
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Bild»-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը պլանավորում է մինչև վերջ կատարել «Բորուսիայի» հետ կնքած պայմանագիրը, որի ժամկետը կլրանա մեկ տարուց:
Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» ու «Արսենալը»:




