
Ստավանգերում շարունակվող «Norway Chess 2016» մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Նիլս Գրանդելիուսի հետ: Պարտիան 31-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Վաշիե-Լագրավը: Ֆրանսիացին սև խաղաքարերով հաղթել է Անիշ Գիրիին: Իսկ Էլյանով-Հարիկրիշնա, Թոփալով-Կարլսեն և Լի Չաո-Կրամնիկ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Այսօր կայանալիք երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է Լի Չաոն:




