Հասարակություն

Երեւանից մեկնած բժիշկները վիրահատում են վիրավորված երեխաներին

Նկարը՝ panarmenian.net-ի
aidaavetisyan
Ղարաբաղա- ադրբեջանական  շփման գծում հակառակորդը հրթիռակոծում է նաև բնակավայրերը՝ պատճառելով կորուստներ: Հիշեցնենք, որ Մարտունու ուղղությամբ « Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ու 12-ամյա Վարդան Անդրեասյանը:

«Ռադիոլուրը» հենց նոր կապվեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բաժնի վարիչ  Իրինա Խաչատրյանի հետ, ով էլ  փոխանցեց, որ  երեխաների վիճակը կայուն ծանր է:

Երևանից մեկնած բժիշկներն այժմ վիրահատական միջամտությամբ մշակում են երեխաների վերքերը:

«Երեխաների վիճակը ծանր կայուն է, այժմ վիրահատարանում են, միջամտություն կա անելու: Հիվանդության ընթացքի շարունակությունն է, բայց ծանր կայուն, տենց վատացում չունենք»:

Կարդացեք նաև

Back to top button