Հասարակություն

Ամփոփվել են ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները

sonahakobyan
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփումը: Ներկայացնելով արդյուքները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ելնելով հասարակության և տնտեսության պահանջներից՝ բուհերի վարկանշավորման համակարգը ենթակա է անընդհատ փոփոխության և կատարելագործման: Վարկանիշավորման գործընթացն արդեն 3-րդ տարին է իրականացվում: 2013 և 2014 թվականների փորձնական վարկանիշավորման արդյունքում ճշգրտման են ենթարկվել բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի ցուցանիշները, դրանց կշիռներն ու հաշվարկի միավորային համակարգերը: Այս տարի իրականացվել է նաև ՀՀ բուհերի մեկ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորում։ Ըստ այդմ 2015թ. լավագույն բուհերի տասնյակը գլխավորում է «Երևանի պետական համալսարանը»:

բուհ

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը: Այն առաջին հերթին միտված է հաստատությունների մրցակցության խթանմանն ու շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը: Մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։

Հաշվի առնելով, որ մեր երկրում կրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում՝ բուհերի վարկանշավորման համակարգը նույնպես ենթակա է անընդհատ փոփոխության և կատարելագործման: 2013 և 2014 թվականների փորձնական վարկանիշավորման արդյունքում ճշգրտման են ենթարկվել բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի ցուցանիշները, դրանց կշիռներն ու հաշվարկի միավորային համակարգերը: Այս տարի իրականացվել է նաև ՀՀ բուհերի մեկ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորում։ Ներկայացնելով 2015 թվականի վարկանիշավորման արդյուքները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ չկա և ոչ մի վարկանիշ, որը գոհացնի բոլորին: Ցանկացած վարկանիշավորում առաջացնում է մասնագիտական բուռն քննարկումներ և այս առումով բացառություն չէ նաև մեր ազգային վարկանիշավորման համակարգը:

Այսպիսով  2015թ. լավագույն բուհերի տասնյակը գլխավորում է «Երևանի պետական համալսարանը» , որին հաջորդում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3-րդ տեղում է Երևանի պետական բժշկական համալսարանը:

Ի դեպ անցյալ տարվա վարկանիշավորման սանդղակը դարձյալ գլխավորել է ԵՊՀ-ն: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների: Առանձնացվել են նաև արվեստի բուհերը:

Կարդացեք նաև

Back to top button