ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար նախատեսված մոդուլային քաղաքի շինարարությունը

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը:

Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։

Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բաղադրիչներով:

Նման բլոկ-մոդուլային կառույցները նախատեսված են բացօթյա ջերմաստիճանի համար +35-ից — 45 աստիճան, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել տարբեր կլիմայական գոտիներում:

Back to top button