ԿարևորՀասարակություն

Մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Այսօր, երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են»,- Թվիթերի իր էջում գրել է Դենդիասը։

Ըստ նրա՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը համընդհանուր մարդկության պարտականությունն է։

Back to top button