ԿարևորՀասարակություն

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների հետ կապված հարցեր

Մարտի 29-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են խորհրդի անդամները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավիրյալ ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ինչպես նաև ՎԶԵԲ և ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ՓՄՁ զարգացման խորհրդի անդամների կողմից բարձրացված՝ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների հետ կապված մի շարք հարցեր՝ Հայաստանի ՓՄՁ ոլորտի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության տեսանկյունից։

Հաշվի առնելով քննարկման ընթացքում առանձնակի շեշտադրված խնդիրն առ այն, որ գործատու-աշխատող իրավահարաբերությունները բովանդակային առումով ընդգրկում են հարցերի առավել լայն շրջանակ և սերտորեն առնչվում իրավունքի և սոցիալական երաշխիքների մասով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներով և Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայով ստանձնած պարտավորություններին, որոշում է կայացվել քննարկման առարկա հանդիսացող առաջարկությունները փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին՝ նախարարության կողմից նախաձեռնված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում դրանց ներառումը դիտարկելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ դրանց շուրջ նոր քննարկումներ իրականացնելու նպատակով:

Back to top button