ԿարևորՀասարակություն

Փառատոն՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»

2022թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին Արագածոտնի մարզի, Սաղմոսավանքի բակում տեղի կունենա հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը, որի հիմնադիրներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները,որոնք արդեն երեք տարի է որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների հետ: Փառատոնի կազմակերպիչը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ն, գործընկերները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը և «ARMNOUVO» կազմակերպությունը:

Փառատոնը, որի ուղերձն է «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք», նպատակ ունի բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը, միևնույն ժամանակ, մեկ վայրում՝Հայաստանում համախմբել նմանատիպ յուրահատկություններ ունեցող տարբեր ազգերիմարդկանց և ստեղծելիրենց մշակույթը ներկայացնելու բացառիկ հնարավորություն։ Ազգային երաժշտության միջոցով մասնակիցներըկծանոթանան միմյանց, կփոխանակեն միևնույն դժվարությունները հաղթահարելու իրենց կուտակած փորձը, ձեռք կբերեն նոր ընկերներ ու գիտելիքներ։ Այսպիսով, «Ճախրուկ» փառատոնը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներգրավում է սոցիալ-մշակութային կյանքին, թույլ տալիս, որ նրանք երազեն, արտահայտվեն և ստեղծագործեն՝ արվեստից թևեր ստանան և երգի միջոցով ներկայացնեն իրենց ասելիքը աշխարհին։

Ազգային երաժշտության 2022թ-ի փառատոնին մասնակցելու են Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Մանկան տուն»  մանկատան երեխաները,« Արևային զանգակներ» դաունի համախտանիշ ունեցող երեխաների նվագախումբը,«Մայրի»սոցիոմշակութային կենտրոնի գեղարվեստական խումբը, Ռուսաստանի Դաշնությունից  Սերգիեվ Պոսադի խուլ և կույր երեխաների «Семейний центр « տուն-ինտերնատի  «Преодоление» երաժշտախմբը, Свердловский մարզի Верх Нейвинцкий ավանի «Благое дело» հասարակական կազմակերպության «Нейва» երաժշտախումբը։  Փառատոնի հատուկ հյուրն է Արթո Թունչբոյաջյանը, «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք» ներկայացման բեմադրիչ-ռեժիսորն է Պյոտր Նեմոյը՝ «301 իմաստության երկիր» հիմնադրամի իմաստուն,երաժշտության համահեղինակներ են Աննա և Անահիտ Մխիթարյանները:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021թ. հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի «Հայք» հրապարակում։

Back to top button