ԿարևորՀասարակություն

Ցույց Թբիլիսիում` ի աջակցություն Հայաստանի

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 12:30-ին Թբիլիսիի Ավլաբարի թաղամասից դեպի Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն մենարկել է երթ՝ ի աջակցություն Հայաստանի:

Երթի մասնակիցները նշում են, որ հավաքն ինքնաբուխ է և որ այսպիսով հայ համայնքը իրենց բողոքն է արտահայտում սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջաական սահմանին Ադրբեջանի կողմից սանցազերծած ռազմական էսկալացիայի դեմ:

«Ալիք մեդիան» նշում է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները խոչընդոտել են ցույցի մասնակիցների երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

Ինչպես «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել են ցույցի մասնակիցները, կան նաև բերման ենթարկվածներ:

Մասնակիցներից ոմանք այժմ «Ալիև հեռացիր», «Ադրբեջանն ագրեսոր է» և այլ վանկարկություններով շարժվում են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք: Մասնակիցնեն ունեն Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի դրոշներ:

Back to top button