ԿարևորՏնտեսական

Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում

Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է փետրվարի առաջին կեսին ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրված տվյալները, որոնց համաձայն նախորդ տարվա փետրվարի առաջին տասնհինգ օրերի համամեմատ իրականացված գործարքները 604 հազարով  ավելի են: Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 միլիարդ դրամով: վարչապետը:

Աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին տասնհինգ օրերի ընթացքում:

«Հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և իհարկե՝ շատ կարևոր նորություն է»,-ասել է նա:

Back to top button