Քաղաքական

Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը եւ դուրս է եկել կուսակցությունից

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր»կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարել է` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ: «Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին ՕԵԿ քաղխորհրդի նիստիժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-ասել է Սերգո Կարապետյանը:

Back to top button