ԿարևորՔաղաքական

Սերգեյ Լավրով.«Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացը կախված է կողմերից»

«Անցած տարեվերջին Վիենայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը հուսադրող էր, սակայն գլխավորը կախված է հակամարտող կողմերից»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ Մոսկվայում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին:

«Ռուսաստանը, ինչպեսև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ջանում են աջակցել երկխոսությանը: Կան համանախագահների որոշ աշխատանքային առաջարկներ, դրանք կողմերը չեն մերժում, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր, որպեսզի համաձայնության ձեռք բերվի»,- Լավրովի խոսքերը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը: Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել, սակայն հակամարտող կողմերի փոխարեն աշխատանքներն իրականացնել չեն կարող: Դիվանագետը նաև ընդգծել է, որ բանակցություններում առաջընթացը կախված է կողմերից:

Back to top button