Հասարակություն

Սեպտեմբերի 21-ը ոչ միայն անկախության, այլեւ պայքարի օր է. Լարիսա Ալավերդյան

hasmikdilanyan
Սեպտեմբերի 21-ին լրանում ՀՀ անկախության 24-րդ տարին: Ընդդեմ իրավական  կամայականության  Հ/Կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի համար  անկախության օրը  պատմական նշանակություն ունեցող, միաժամանակ պայքարի  օր է: Սեպտեմբերի 21-ին նաև իր ծննդյան օրը նշող Ալավերդյանն այսօր  պատմական որոշ փաստագրումներ է ներկայացրել:

 

 

Հայաստանը Խորհրդային միության երկրներից միակն էր, որը կատարել է միջազգային ու ներպետական օրենքի բոլոր  նորմերը՝  անկախության հանրաքվեից առնվազն վեց ամիս առաջ հայտարարելով,որ հանրաքվե է անցակցնելու: 1990թ մարտին   արդեն հայտնի էր, որ Հայաստանը չի մասնակցելու  «Խորհրդային միության մեջ  մնալու կամ նրա կազմից դուրս գալու» հանրաքվեին:  Պատմական  փաստերը նախ հիշում , հետո նաև ընդգծում է  «Ընդդեմ իրավական  կամայականության»   Հ/Կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը:

«Սեպտեմբերի 21-ի հանրաքվեն միայն շարունակությունն է եղել: Ընդորում նշեմ, որ հանրաքվե ենք անցկացրել ճիշտ այն ժամանակահատվածում, երբ որ Սովետական Միությունը գոյություն ուներ:

Հիշեցումը պատահական չէ, Լարիսա Ալավերդյանը նշում է, որ շատ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանը  հանրաքվե է անցակցրել, երբ հայտարարվել էր, որ Խոհրդային Միությունը գոյություն չունի: Հենց  սա է պատճառը, որ շատ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանը մոռացության եմ մատնել պատմական այս փաստը:

Ալավերդյանը հիշեցնում է նաև, որ 1990թ Գերագույն Խորհրդի ընտրությունները կայացել են Հայաստան Արցախ միասնական տարածքում, մինչդեռ անկախության հանրաքվեն, անցկացվել է միայն Սովետական Հայաստանի սահմաններում:  Հակադարձելով բորո հրապարակումներին, ՀՀ առաջին օմբուդսմենը նժում է, որ Արցախը հայտարարել է  Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին  և ոչ թե Խորհրդային Միության:

Սեպտեմբերի 21-ին նաև իր ծննդյան օրը նշող Լարիսա Ալավերդյանի համար անկախության օրը  յուրատեսակ հաշվետվության օր է:

«Մենք կանք, եղել ենք ու պետք է լինենք: Բայց որ գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ առանց հստակ մեր դիրքորոշման , քաղաքացու դիրքորոշման, մենք չենք կարողանալու ունենանք իրավական պետություն, դա պետք է պարզ լինի: Դրա համար էլ ինձ համար   անկախության օրը իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետութան կայացման ու կառուցման ճանապարհի վրա օրերից մեկն է, երբ որ մենք պետք է վեր հիշենք մեր առջև ծառացած խնդիրները, և հնարավորինս լուծենք դրանք»:

Back to top button