Քաղաքական

Սաֆարովի հերոսացումից հետո ազատամարտիկները դեմ են բանակցային գործընթացը շարունակելուն

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Հայ անվտանգության կառույց» խումբը այսօր տարածած հայտարարության մեջ դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ է արել միասնական ջանքերով ծրագրել և կազմաքանդել նրա ցեղասպան մեքենան: Խմբի անդամ նախկին ազատամարտիկները մտահոգություն են հայտնել հարևան երկրում հայատյաց քաղաքականությամբ:
Հայտարության հեղինակներն անընդունելի են համարում այն հանգամանքը, որ սաֆարովյան գործարքից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա, վերսկսվել է:
Նրանք դատապարտեցինն Ադրբեջանում մարդկային օրգանների վաճառքի հակաօրինական բիզնեսը, որին զոհ են դառնում այդ երկրի բանակում ծառայող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

«Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը նշեց, որ իրենք չեն ճանաչում Ադրբեջան պետությունը, փոխարենը կիրառելով «Կասպիս Արևմուտք» եզրույթը:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանին մտահոգել է այն հանգամանքը, որ ադրբեջանցի մարդասպանի հերոսացումը Ալիևի ռեժիմի կողմից չարժանացավ միջազգային հանրության գործուն դատապարտմանը: Քանի որ հունգարա- ադրբեջանական գործարքը մնաց անպատիժ, բանակցային գործընթացի վերսկսումը անիմաստ է և ժամանակավրեպ, գտնում է ազատամարտիկը:

Ազատամարտիկները նշեցին, որ Ադրբեջանի ցեղասպան մեքենան կազմաքանդելու համար հարկավոր է ոչ թե նոր պատերազմ, այլ միջազգային հանրության միասնական ճնշումները, սակայն դա չի նշանակում. որ նրանց միակ հույսը դրսի ուժերն են…

Թողնել պատասխան

Back to top button