ԿարևորՀասարակություն

Սակագինը փոխվել է գազի կալորիականության բարձրացման պատճառով

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է գազի սակագնի բարձրացման մասին՝ նշելով, որ սակագնային աճը գնահատելու համար կարևոր է ճիշտ համատեքստում ներկայացնել կատարված փոփոխությունը:

«Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, ավելացել է: Անցած մեկ տարվա ընթացքում սպառված գազի ջերմատվությունն ավելացել է, սակայն ավելացված կալորիականության դիմաց վճար չի պահանջվել: Մենք միջոցներ ենք ձեռնարկել Հայաստանում գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի դիմաց պահպանելու համար, պարզապես ավելացել է կալորիականության գործակիցը, որը 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Որոշակի փոխահատուցում ենք տալիս նաև մեր սահմանամերձ գյուղերի բնակչությանը»,- ասել է նա:

Back to top button