Միջազգային

Սահակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի ոստիկանությունը Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում է ներառել տվյալներ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի և նրա կողմնակիցների կողմից լեհ-ուկրաինական սահմանի ճեղքման փաստով։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ թվիթերյան էջում։

Գործ է հարուցվել 332-րդ հոդվածով («Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց անօրինական տեղափոխում»)։ Այն նախատեսում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով, եթե գործողությունները կատարվել են մարդկանց խմբի նախնական պայմանավորվածությամբ։

Ավելի վաղ, Սահակաշվիլիին և նրա կողմնակիցներին քրեական պատասխանատվության ենթարկել խոստացել էր Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։

Back to top button