Միջազգային

Ռուս- թուրքական ազատ առեւտրի համաձայնագիրը պատրաստ կլինի հաջորդ տարի

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չի բացառել, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է պատրաստ լինել արդեն հաջորդ տարի: «Թուրքիան ու Ռուսաստանը աշխատում են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման համար: Մենք ծրագրում ենք, որ արդեն 2017 թվականի կեսին համաձայնագիրը պատրաստ կլինի», ասել է Զեյբեքջին Ստամբուլում անցկացված ռուս-թուրքական առևտրային- տնտեսական համագործակցության հարցերով համախառն միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Թե որ ոլորտների վրա հետագայում կտարածվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը, մենք կհստակեցնենք ավելի ուշ: Մեր նպատակը երկկողմ առևտրի բոլոր խոչընդոտների վերացումն է և մեր հարաբերություններն ընդլայնելը»,- ասել է նա:

Back to top button