Միջազգային

Ռուսաստան- Ադրբեջան առեւտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի, ասել է Պուտինի օգնականը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթվա վերջին  Բաքվում կայանալիք հանդիպմանը կքննարկեն  առևտրատնտեսական համագործակցութանը, քաղաքական հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ստորագրման համար որևէ փաստաթուղթ նախատեսված չէ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

« Ալիևի հետ բանակցությունների ընթացքում  կքննարկվեն  առևտրատնտեսական հարաբերությունները, քաղաքական ոլորտն ու ղարաբաղյան կարգավորումը: 2014-ին ապրանքաշրջանառությունը ՌԴ և Ադրբեջանի միջև հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով 4 մլրդ դոլար, ինչը 12 տոկսով ավելի է, քան՝ նախորդ տարի»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը:

Բացի այդ՝ Ուշակովի տեղեկացմամբ՝ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիպ Էրդողանը հունիսի 8-ի հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են քննարկել Բաքվում հնարավոր հանդիպման հարցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը Բաքվում մասնակցելու է Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը:

Back to top button