ԿարևորՄշակույթ

Ռեժիսոր Աննա Մելիքյանը GQ Super Women մրցանակի դափնեկիր է

GQ ամսագրի կազմակերպած GQ Super Women մրցանակի դափնեկիրներ են դարձել տարբեր ոլորտներից 12 կին։ Նրանց թվում է հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը։

ՏԱԱՍ-ի հաղորդմամբ, «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Աննա Մելիքյանը, «Սպորտ» անվանակարգում՝ Ելիզավետա Տուկտամիշեւան, Կինո և թատրոն» ՝ Վիկտորիա Իսակովան, և այլն։

GQ-ի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինի կարծիքով, արդեն չորս տարի մրցանակն օգնում է օգտակար հարաբերություններ կառուցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։

Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում, սակայն մեծացել է Երևանում։ 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա։ Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում:

Back to top button