2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը: Նախագծերից մեկը 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:
Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից: