ԿարևորՀասարակություն

Պետական բյուջե չի վճարվել 43 միլիոն 580 հազար դրամ. բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:
Ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ կաբելային և ինտերնետային հեռարձակման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հիմնադիրը, կազմակերպության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները չվճարելու դիտավորությամբ, իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրել է ևս երկու ՍՊ ընկերություն, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարող կազմակերպություններ, փաստացի կառավարվել են նույն հիմնադիրի կողմից և իրականացրել են վերոնշյալ ՍՊ ընկերության գործունեությունը, ու այդ կերպ պետական բյուջե չի վճարվել, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, առանձնապես խոշոր չափի՝ մոտ 43 միլիոն 580 հազար դրամ ավելացված արժեքի հարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Back to top button