Քաղաքական

Պարույր Հայրիկյան. Բռնապետությունից կատարյալ ժողովրդավարություն

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է թե սեպտեմբերի 21-ի խորհրդի մասին, թե քաղաքական հարցերի շուրջ: ՀՀ անկախության ամենամեծ ջատագովներից մեկը` Հայրիկյանը, ընդգծել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է, որն իր մեջ ներառում է և ազգի ինքնիշխանության, և ժողովրդավարության գաղափարը: Սրա հետ մեկտեղ Հայրիկյանը հաստատել է սեփական ցանկությունը` մասնակցել 2013 թվականին կայանալիք  նախագահական ընտրություններին: ԱԻՄ նախագահը նաեւ ընդգծել է` ինքն իրեն տեսնում է ընդդիմության միասնական թեկնածուի դերում:

Անկախությունը նման է օդի, առանց որի անհնար է ապրել: Մինչև անկախացումը Հայաստանը բոլշևիկյան Ռուսաստանի ծայրամաս էր, իսկ այժմ միջազգային իրավունքի սուբյեկտ: Անկախության տոնի նախորեին` ամփոփելով անկախության 21 տարիների ձեռքբերումները` անկախության ամենամեծ ջատագովներից մեկը` Պարույր Հայրիկյանը համոզմունք հայտնեց, որ սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, այն հայ ժողովրդի առաջին հավաքական կամքի արտահայտումը: Անկախության այս շրջանում ձևավորվել է նոր սերունդ, նոր հասարակություն. Իր դիտարկումն ավելացրեց Հայրիկյանը, սակայն նաեւ վրդովվեց այն առիթով, որ հազարամյա պատմություն ունեցող մեր երկիր ենք, սակայն մոր անկախության տոնի դեռ 21-ամյակն ենք նշում: Ամեն մարդ չի խորանա Հայաստանի պատմության մեջ:

Անկախության պետական խորհրդից Պարույր Հայրիկյանն անցավ նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների քաղաքական թեմային: ԱԻՄ նախագահը հաստատեց սեփական ցանկությունը` մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն ավելացրեց, որ սա ոչ թե կուսակցության, այլ Պարույր Հայրիկյան անձի որոշումն է: ԱԻՄ-ն այս հարցը դեռ չի քննարկել: Իսկ սեփական որոշմանը Հայրիկյանը վերագրեց բարոյաքաղաքական հիմքեր: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը նա պատրաստ է քննարկել, եթե առաջարկվի միավորող ծրագիր` իր ծրագրից ավելի լավը: Սակայն միասնական թեկնածուի դերում էլ Հայրիկյանն իրեն է տեսնում, որովհետեւ եւ միանալու, եւ զիջելու փորձ ունի: ԱԻՄ նախագահն իր դիտարկումներով ավելի առաջ անցավ եւ համոզմունք հայտնեց, որ ինքը կարող է բավարարել նախագահի թեկնածուի համար թե «Ժառանգության», թե ՀՅԴ-ի եւ անգամ ՀԱԿ-ի նշած  որակները: ԱԻՄ նախագահն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում պատկերացնում է 2-3 տարի միայն, որ կառուցի ու հեռանա:

Ի դեպ` Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բերել էր նաեւ «Նորօրյա պատմության մոռացված էջերից» նորաստեղծ ֆիլմը, որն առաջիկայում կցուցադրվի հայաստանյան մի շարք հեռուստաընկերություններով:

Ժողովուրդն «այո» ասաց՝ ռուսական բռնապետության ճիրաններից ազատվելու համար, սակայն եթե պատմությունը թերթենք` կտեսնենք, որ այդ անկախությունն իրականում միշտ էլ ունեցել ենք: Այս տոնը նոր էջ բացեց մեր կյանքում ոչ թե այն պատճառով, որ մենք վերստին պետականություն ստացանք, այլ այն պատճառով, որ դա տեղի ունեցավ ժողովրդի հավաքական կամքով»,- հավելեց բանախոսը:

Թողնել պատասխան

Back to top button