ԿարևորՀասարակություն

Պարգեւներ ՀՀ դրամի ներդրման 20- ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների։ Մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանը, դրամանիշերի ձևավորող դիզայներներ Հարություն Սամուելյանը և Աշոտ Մանուկյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը, 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանը և ՀՀ ԿԲ գործառնական վարչության պետ և ԿԲ վարչության անդամ Գևորգ Մաչանյանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին ՀՀ ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել պարգևների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում։

Back to top button