ԿարևորՔաղաքական

Շտեֆան Ֆյուլե. Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի առաջ սահմանափակում չի դնում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Չեմ կարող արտահայտվել կամ մեկնաբանել, թե ճնշում տեսնում եմ, թե ոչ Ռուսաստանի կողմից, դուք ինձ ասեք, ճնշում կա՞, թե՞ ոչ»,- այսօր հայտարարել է ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ- ների հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որը կնախաստորագրվի Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության նոյեմբերյան գագաթաժողովին։

Շտեֆան Ֆյուլեն հավաստիացրեց, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի առաջ որևէ սահմանափակում չի դնելու հարևանների հետ իր հարաբերությունները շարունակելու հարցում։

Հանձնակատարը նշեց, որ ԵՄ- ն Հայաստանի հետ հարաբերություններում վեց գերակայություններ է կարեւորում։ Դրանք ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, հավասարեցում եւ խտրականության բացառում, կոռուպցիայի դեմ պայքարը բարեփոխումներ կառավարկման, հատկապես դատական համակարգում։

«Ռադիոլուրի» ժամը 18- ի թողարկումից

 

Back to top button