Սպորտ

Շվեյցարիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է ՖԻՖԱ-ի 6 չինովնիկի

marlenahovsepyan
Աղմկահարույց ձերբակալություններ Ցյուրիխում. Շվեյցարիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է ՖԻՖԱ-ի 6 չինովնիկի, որոնց արտահանձնումը պահանջում է Միացյալ նահանգները:Նրանք այդ երկրում ի թիվս այլ հանցագործությունների մեղադրվում են նաև փողերի լվացման, դրամաշորթության և էլեկտրոնային փոխանցումների ճանապարհով խարդախություն կատարելու մեջ:Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը Ցյուրիխում անցկացնում էր ամենամյա նիստ, որի ընթացքում վաղը պետք է կառույցի նոր ղեկավար ընտրեր: Ասոշեյթեդ պրեսսը փոխանցում է, որ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպպ Բլատերը ձերբայկալվածների թվում չէ, սակայն կառույցի ներկայացուցիչ Վալտեր դե Գրեգորիոն հայտնել է, որ ձերբակալվել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեֆֆի Ուէբը: ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն, ով ժամանել էր հյուրանոց, որտեղ առավոտյան ձերբակալություններ են իրականացվել, հրաժարվել է մեկնաբանել կատարվածը, կառույցը հայտարարություն կանի իրավիճակին ծանոթանալուց հետո միայն:

Back to top button