Քաղաքական

Նվազագույն աշխատավարձը բարձրացավ 10 հազարով

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովն սպառեց սպառեց արտահերթ նստաշրջանի օրակարգը: Քառօրյա աշխատանքի վերջին օրը եւս օրենսդիր մարմինն աշխատեց առանց ընդմիջման: Մոտ  երկու ժամվա ընթացքում քննարկելով և ընդունելով օրակարգի վերջին հարցերը՝ խորհրդարանականները  արձակուրդային տրամադրությամբ լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը։
Արդեն մինչեւ նիստի սկզբից պարզ դարձավ, որ խորհրդարանականներն արդեն պատրաստվում են մեկնել ամառային արձակուրդի: Այս փաստը չվրիպեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունից:

Արտահերթ նստաշրջանի վերջին օրը օրենսդիր մարմնի կողմից քննարկված մեկ տասնյակ հարցերի մեծ մասը տարատեսակ վարկային պայմանագրեր  էին:
Այսպես՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագրով» նախատեսված է 13 մլն 35 հազար հատուկ փոխառության իրավունքի չափով գումարի հատկացում: Ինչպես նշեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը, այս ծրագրի իրականացումը բխում է կառավարության ռազմավարությունից:
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրով նախատեսվում է մոտ 170 կմ ճանապարհների վերանորոգում:
Ըստ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի՝ մեր երկրում առկա 7700 կմ ճանպարհային ցանցի այս հատվածի համար նախատեսված է շուրջ 56,2 մլն ԱՄՆ դոլար գումարի տրամադրում, որից 20 տոկոսը կհամաֆինանսավորվի կառավարության կողմից:    

Ազգային ժողովը հաստատեց նվազագույն աշխատավարձի չափը 10 հազար դրամով ավելացնելու մասին օրինագիծը, հասցնելով այն մինչև 45 հազար դրամ:
Օրակարգից դուրս ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անհանգստություն հայտնեց «Գազպրոմի» հետ վարվող բանակցությունների ընթացքով:

Ի պատասխան այս մտահոգության՝ Հովիկ Աբրահամյանը  կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովը կտեղեկանա ժամանակին: 

Back to top button