Քաղաքական

ՆԱՏՕ. Ադրբեջանի՝ ԼՂ ԶՈւ ուղղաթիռի վրա հարվածը չի նպաստում խաղաղ կարգավորմանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր» 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն այսօր դատապարտեց Ադրբեջանի կողմից հայկական ռազմական ուղղակիռը խոցելու գործողությունը՝ հայտարարելով, որ այն ոչ մի կերպ չի նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Ադրբեջանի կողմից երեկ Ղարաբաղի ԶՈւ-ին պատկանող  ուղղաթիռին հարվածելը ոչ մի կերպ չի նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց նա։

ՆԱՏՕ- ի ներկայացուցիչն ի պատասխան՝ արդյո՞ք դաշինքը կարող է անվտանգության երաշխիքներ տալ հարցին նշեց, որ իրենք երաշխիքներ տալիս են միայն անդամ երկրներին։ «Եթե իրավիճակը փոխվի ու Հայաստանը ցանկություն հայտնի անդամակցել ՆԱՏՕ-ին՝ մեր դռները բաց են»,- նկատեց  Ուիլյամ Լահյուն։

Հայաստանը ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկերն է համարվում և նպաստել է միջազգային անվտանգությանը՝ մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին, արձագրեց Դաշինքի կապի սպան՝ ավելելով. «կարծում եմ, որ Հայաստանի ու ՆԱՏՕ- միջև գործընկերությունը կշարուրնակի զարգանալ ապագայում»։

Միջազգային հանրությունը երեկվանից քննադատում է մեր հակառակոդ երկրի ագրեսին, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը զգոնության կոչ է անում երկու կողմերին էլ:  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան միջնորդների կոչը համարում է իբրև իրավիճակն ավելի չսրելուն միտված հայտարարություն:  Այդուհանդերձ կարծում է որ միջնորդների կոչին քայլեր պետք է հետևեն։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ համոզված որ МИ 24 ուղղաթիռին հարվածելու քայլը հստակ նպատակ ունի խաթարել բանակցային գործընթացը։ Հայկական կողմն ունի և բարոյական, և իրավական բոլոր հիմքերը հակազդելու հակառակորդին։ Ըստ Արտակ Զաքարյանի՝ «Ադրբեջանի իշխանությունները պետք է կրեն կատարվածի պատասխանատվությունը»,- ասաց։

Back to top button