Հասարակություն

Հրայր Թովմասյան.«Հայ հասարակությունը բավականաչափ չի վստահում ընտրական համակարգին»

hasmikdilanyan
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, երբեք չի անում ինչ-որ բաներ՝  միայն ինչ-որ կառույցներին հաճոյանալու համար կամ նրանց պահանջով»: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի դիտարկումն է՝ ԺՀՄԻԳ-ի՝  սահմանադրական հանրաքվեին վերաբերող գնահատականների հետ կապված: Նա հստակեցրել է, որ ինչ որ ասվում է, գործընկերային հարաբերությունների մեջ է: Առաջարկությունները, որոնք արվել է ԺՀՄԻԳ-ի կողմից՝ հաշվի են առնված և նախագծում դրանց հիմնական մասն իրացված է:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ Նոր Սահմանադրությամբ Ընտրական օրենսգրքի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է, իսկ մինչև մարտի 1-ը մոտ 20 օր ժամանակ կա և այդ ընթացքը բավարար է նախնական որակի քննարկումներ անցկացնելու համար:

Հրայր Թովմասյանը, հաշվի առնելով նախորդ փորձը, շահագրգիռ քննարկման կոչ է արել:

Անդրադառնալով Էլեկտրոնային քվեարկությանն անցնելու խնդրին, Հրայր Թովմասյանը նշել է, որ դրա մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է: «Սսել եմ և կրկնում եմ՝ բոլոր այն երկրներում, որտեղ չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլկետրոնային համակարգի ներդրումը»,-հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարն ու պատասխանել նաև հարցին, թե կա՞ այդոք Հայաստանում վստահություն՝ ընտրական գործընացի նկատմամբ:

Ի դեպ, Հրայր Թովմասյանը պարզաբանել է, որ էլեկտրոնային քվերակությունը իրենից երեք տարբեր բաղադրիչ է ենթադրում՝ առաջինը դա ընտրողների գրանցումն է, որը անկախ ամեն ինչից, Թովմասյանի կարծիքով,  պետք է արվի: Երկրորդ փուլը բուն քվեարկությունն է, որտեղ բավականին տարբեր եղանակներ կան՝ տերմիանլներ, երբ քաղաքացին մոտենում է, տեսնում թեկնածուների կամ կուսակցությունների անունները, մատով  քվեարկում: Երրորդ փուլը՝ դրանք խելացի քվեատուփերն են, երբ  քվերաթերթիկը մուտք է արվում արկղ, ապա այն ավտոմատ հաշվում է, թե ում օգտին է քվեարկած:

Այսինքն երկրորդ և երրորդ համակարգերի ներդրումը պայմանավորված կլինի բացառապես այն հանգամանքներով, թե որքանով այդ համակարգերն անցած կլինեն միջազգային աուդիտ, պատրաստված կլինեն հեղինակավոր կազմակերպության կողմից, և հնարավոր կլինի՞ հանրությանը շատ հստակ ներկայացնել այդ համակարգերը, որ եվրջիններս անձեռնմխելի են ցանկացած մասնագետի, հակերի համար: «Եթե այս համակարգերը չստացվեցին, ապա միգուցե գրանցումը էլեկտրոնային կկատարվի, մնացածը՝ թղթային եղանակով»,- մանրամասնել է ԱԺ աշխատակազզի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Back to top button