ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից՝ «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին» գրառմամբ:

ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Երևանում հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը:

Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև գործակցության ամրապնդման հարցը:

ԵԱՀԿ նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Back to top button