Հասարակություն

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող է մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության 6-րդ  կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։

Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը:

Նոյեմբերյանի Բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Դ. Խալխալյանը մահացել է:

Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դ. Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Back to top button