Հասարակություն

Հեռուստատեսությունը պետք է ճաշակ թելադրի. Սերգո Երիցյան

sonahakobyan
1996 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության օր: Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն այսօր անդրադառնալով հեռուստատեսության օրվան՝ նշել է, որ հեռուստատեսությունները ոչ թե պետք է ենթարկվեն հեռուստադիտողի ճաշակին, այլ իրենք լինեն ճաշակ թելադրողը:

 

 

Թեև ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն արդեն երկար տարիներ չի աշխատում հեռուստատեսությունում, նա երբեք չի կտրվել այդ աշխարհից: Հեռուստատեսությունն ինձ համար հեքիաթային և անակնկալներով լի աշխարհ է, իսկ հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելն այլևս անհնարին է, անկեղծանում է Սերգո Երիցյանը:

Ինչ վերաբերում է հեռուստատեսության լեզվին, Սերգո Երիցյանը նշեց, որ լրատվական դաշտը գրեթե չունի լեզվական խաթարումներ։ Լեզվական խնդիրներ կան ժամանցային հաղորդումներում, բայց դրանք էլ դրամատուրգի և սցենարիստի ցանկությունն են՝ հեռուստադիտողի համար հումորային հաղորդումները առավել հետաքրքիր դարձնելու նպատակով:

«Հեռուստատեսությունները ոչ թե պետք է ենթարկվեն հեռուստադիտողի ճաշակին, այլ իրենք լինեն ճաշակ թելադրողը»:

Նշենք, որ նոյեմբերի 21-ը որպես  Հեռուստատեսության օր նշելու մասին ՄԱԿ-ի որոշոմը կայացվել է 1996 թվականին:  Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։

Back to top button