«Գլխավորը ոչ թե իմ հաջողությունն է, այլ թիմի հաղթանակը»,- հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն իր տպավորություններն է հայտնել: «Մենք լավ ենք նախապատրաստվում, այդ իսկ պատճառով 90 րոպե խաղում ենք նույն ուժով: Պետք է ձգտենք միավորներ վաստակել: «Յուվենտուսը» միավորներ կորցրեց, սակայն դա ոչ մի նշանակություն չունի։ Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա եւ չնայենք մրցակիցների ցուցանիշներին։ Թող ոչ մի գոլ չխփեմ, բայց «Շախտյորն» առաջ շարժվի: Կատարում եմ մարզիչի առաջադրանքները: Չեմ կարող առաջադրանքներ կատարել սեփական նպատակներիս համար, սակայն կաշխատեմ գոլի հեղինակ դառնալ»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է terrikon.com-ը:
Նմանատիպ հոդված
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի մարզի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
25 Ապրիլի, 2024, 17:48
Համագործակցութեան նոր առիթ․ Սուրիական ուտը՝ Հայաստանի սիմֆոնիկ նուագախումբին հետ
25 Ապրիլի, 2024, 17:30
Ֆրանսիայի դեսպանատանը քննարկվել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հետ իրականացվելիք ծրագրերը
25 Ապրիլի, 2024, 16:56
Կարդացեք նաև
Close