ԿարևորՔաղաքական

Հացադուլը ծայրահե՞ղ քայլ, թե՞…

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը կածում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի որոշումը մեկնաբանության կարիք չունի. այն ըստ Բաշխյանի հուսահատ քայլ չէ, թեև որպես որոշում հանկարծակիի է բերել նաև իրեն: Հանրապետական Սուքիաս Ավետիսյանի հայացքով ՝ «Ժառանգության» առաջնորդի որոշումը ծայրահեղ քայլ է, նաև՝ Սահմանադրական դատարանի որոշման վրա ազդելու փորձ: Րաֆֆի Հովհհաննիսյանի հացադուիլի թեման քննարկվել է նաև մեկ այլ բանավեճի ընթացքում, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի ու հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի մասնակցությամբ:

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առնվազն պետք է սպասեր ՍԴ որոշմանը, ցանկալի վճիռը չունենալուց հետո միայն դիմեր այս քայլին. հացադուլն, ըստ հանրապետական գործչի, ծայրահեղ ու հուսահատ քայլ է:
«Եթե գործը Սահմանադրական դատարանում է, ապա նա առնվազն պետք է սպասեր դատարանի վճռին: Հակառակ դեպքում ՝ սա դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ է»:

Դիտարկմանը, թե սա ՍԴ-ի որոշման վրա ազդելու փորձ է, համաձայն չէր «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը: Նա մեծ ակնկալիքներ չունի արդարադատության վերին ատյանից, չնայած իրավաբաններն ըստ Բախշյանի լուրջ փաստաթղթեր են պատրաստել: Ինչ վերաբերում է հացադուլի որոշմանը, ապա Անահիտ Բախշյանը այն մեկնաբանել չի ցանկանում, բայց խոստովանում է, որ որոշումն իրեն էլ է հանկարծակիի բերել:

«Ես անձամբ երբ երեկ լսեցի այդ որոշման մասին, նոկաուտի մեջ ընկա: Ես հասկանում եմ, որ այդ մարդը`Րաֆֆին, նաև ինձ համար է իր կյանքը դնում վտանգի տակ»: «Ժառանգության» ներկայացուցիչը չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի որոշումը կմիավորի ընդդիմադիր ուժերին: «Եթե միավորում լիներ, վաղուց կլիներ, ես չեմ հավատում, որ Րաֆֆու այս քայլը կարող է միավորել բոլորին և, անկեղծ ասած, այդ միավորման մեջ էլ մարդիկ կան, որոնց չեմ ցանկանում տեսնել»: Երևանի ավագանու ընտրություններին միայնակ մասնակցելու որոշմանը և իր առանցքի շուրջ համախմբվելու «Բարգավաճ Հայաստան»-ի կոչին նույնպես Անահիտ Բախշյանը մեկնաբանություն չունի կամ խիստ հակիրճ մեկնաբանություն ունի՝ վատ եմ վերաբերվում: Ի դեպ, բանավեճի ընթացքում Սուքիաս Ավետիսյնաը, պատասխանելով հարցին, թե ինչ քայլ կարող է իր կողմից նախաձեռնել իշխանությունը ստեղծված իրավիճակում, չբացառեց բանակցությունները:

«Կարող է Ազատության հրապարակում հանդիպում չունենան, կարող է հրավիրեն Րաֆֆի Հովհաննիսյանին իր առաջարկած խնդիրները քննարկելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի թեման քնննարկվեց նաև մեկ այլ բանավեճի ընթացքում, որի մանակիցներն արդեն ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն ու հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանն էին: Հայ ազգային կոնգրես դաշինքին մաս կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչը ողջումում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը միայն այնքանով, որ այս անգամ, ի տարբերություն առաջինի, հայտնի են պահանջները:

«Ողջունում եմ, որ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի, և գիտենք, թե ինչի համար է նստել: Նախորդ անգամ ոչ ոք չգիտեր»:

Մնացած առումներով ընդդիմադիր գործիչը «Ժառանգության» առաջնորդի հետ ակնակլիքներ չի կապում: Փոխարենը ակնակլիքներ կարծես թե ուներ հանրապետական կուսակացության ներկայացուցիչը: Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ ցանկացած իշխանությանն անհրաժեշտ է առողջ ընդդիմությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ նրա, ի հակառակ շատերի նաև իր սպասումների, ավելի շատ ձայն հավաքեց, քան սպավում էր՝ կարողանալով իր հետևից տանել ընդդիմադիր ընտրազանգվածը: Հանրապետական գործիչն ասաց նաև, թե չի ցանկանում, որ «Ժառանգության» առաջնորդը հերթական անգամ հիասթափեցնի հասարակությանը:

Back to top button