Քաղաքական

Հայրիկյան. Հայաստանը պետք է դասեր քաղի ուկրաինական դեպքերից

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանն ու Ուկրաինան նույն ոխերիմ թշնամին ունեն, այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից, այսօր ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ «Ուկրաինայի հետ հակամարտության ընթացքում մեր նույն ոխերիմ բարեկամը որպես պահեստային գործող ուժ օգտագործում է իր կողմից զինված ուժերի ազդեցությունն ու ճնշումը: Ուկրաինայում դա արվում է գործակալական ցանցի, ռուսական իմպերիալիզմի իրադրություններն օգտագործելու նկատառումով: Հայաստանի կողմից ինքնիշխանությունը վճռականորեն դրսեւորելու դեպքում, մեզ սպասում է նույն բանը»։

Հայրիկյանն ասում, որ այս պարագայում Հայաստանի դեմ կօգտագործեն Ադրբեջանը: Հետևաբար՝ Հայասատանը պետք է դասեր քաղի Ուկրաինայի ձախողումներից։ Իսկ որ ձախողումներ եղել են՝ փաստը է, նշում է ԱԻՄ առաջնորդը ու մատնանշում, որ Ուկրաինայում ձախողում թույլ տված քաղաքական գործիչը հրաժարական տվեց, իսկ հայերի մոտ այդպիսի ավանդույթ չկա։

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ եթե քաղաքական գործիչ ես, ու չես կարողանում իրականացնել քո առջև դրած ծրագրերը, ապա պետք է հրաժարական տաս։

Ուկրաինայից դասեր քաղելով, մի փոքր դժվարություններ կրելով՝ պետք է այս իրավիճակից դուրս գալ պատվով, քան թե շարունակվել «ե՛ւ, ե՛ւ» վիճակը, նշում է Հայրիկյանը։

 

Back to top button